23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անձնագրային բաժանմունքի պետը Սուքիասյանի հարցում չի՞ սխալվել

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունն անվավեր է ճանաչել Խաչատուր Սուքիասյանին մի քանի օր առաջ տրված տեղեկանքն այն մասին, ըստ որի` նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում եւ ՀՀ քաղաքացի է հանդիսացել: Այս Henaran.am-ի հետ զրույցում թիվ 10 ԸԸՀ-ից հաստատեցին այս տեղեկությունը:

“Մենք Սուքիասյանին տեղյակ ենք պահել, որ շտկի փաստաթղթերում եղած թերությունները”,-ասացին հանձնաժողովից: Տեղեկանքում նշված է, որ Սուքիասյանը  վերջին շրջանում 10 ամսով բացակայել է  հանրապետությունից:

Հայաստանի ոստիկանությունից  Henaran.am-ին ասացին, որ ոստիկանության Էրեբունիի անձնագրային բաժանմունքի պետը տվել է տեղեկանք ՀՀ քաղաքացիության եւ մշտական բնակության մասին: Սակայն նա չէր կարող տեխնիկապես ստուգել, թե քանի օր է պատագամավորության թեկնածուն բացակայել երկրից:

“Ոստիկանությունը  ԶԼՄ-ներում եղած հրապարակումների հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություն է սկսել, եւ պարզվել է, որ  Խաչատուր Սուքիասյանը բացակայել է”,-պաշտոնապես  տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ