24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բրեդ Փիթը շնորհակալ է սթրիփ ակումբին

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը մինչ դերասան դառնալն աշխատել է որպես վարորդ` մերկապարուհիների համար: Նա պարտավոր էր աղջիկներին տնից տեղափոխել աշխատանքի, որտեղ նա պարտավոր էր հետեւել շոուին եւ բռնել հագուստը, որը բեմից նետում էին մերկապարուհիները, որպեսզի հանդիսատեսը չգողանար նրանց կոստյումները:

“Տարօրինակ աշխատանք էր: Ես ոչ միայն պետք է հավաքեի աղջիկների հագուստը, այլ նաեւ պարտավոր էի հետեւել երաժշտությանը, հավաքել փողերը, որոնք դրվում էին աղջիկների ներքնազգեստի մեջ, իսկ շոուի վերջում` ակումբից ողջ դուրս գալ, ինչը միշտ չէր հեշտությամբ ստացվում,”-մեկնաբանել է իր նախկին աշխատանքը Փիթը:

Երբ նրան հարցրել են` դուր էր գալիս այդ աշխատանքը նրան, դերասանը պատասխանել է. “Այո, իհարկե”:

48-ամյա աստղը հենց այս աշխատանքի շնորհիվ է ծանոթացել իրեն դերասանի վարպետություն ուսուցանած ուսուցչի` Ռոյ Լոնդոնի հետ: Նրան համոզել են եւս մեկ գիշեր աշխատել աշխատանքից դուրս գալուց առաջ: Հենց այդ գիշերն էլ Բրեդը ծանոթացել է Ռոյի հետ:

“Այդ գիշեր նոր աղջիկ էր աշխատում, իսկ ես միշտ փորձում էի զրուցել նրանց հետ: Նա ինձ ասաց, որ այդ օրը հանդիպելու է ինչ-որ դերասանի հետ, ում մոտ դերասանի վարպետության դասերի է հաճախում: Պարզվեց` դա Ռոյ Լոնդոնն է, ով հետագայում դարձավ իմ ուսուցիչը”,- պատմում է Բրեդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ