24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մադոննային հետապնդողն ազատության մեջ է

Հայտնաբերվել են դանակների հավաքածուն, տիկնիկները եւՄադոննայի նկարները, որոնք հավաքել է նրան հետապնդողը:

Ռոբերտ Դեւեյ Հոսկինսը վերջերս է դուրս գրվել հոգեբուժարանից, որտեղ նա բուժման կուրս էր անցնում: Դանակները, Մադոննայի նկարները եւ տիկնիկները նա պահելիս է եղել Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքի պահեստներից մեկում վարձակալած արկղի մեջ: Ռոբերտը չի կարողացել վճարել արկղիկի վարձը, եւ այդ բոլոր իրերն աճուրդի են հանվել:

Ռոբերտին ձերբակալել էին այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել էր ներխուժել Մադոննայի տները 1995-ին: Նա հայտարարել էր, որ կսպանի փոփ-թագուհուն, եթե նա չամուսնանա իր հետ: 1996-ին Ռոբերտը 10 տարվա ազատազրկման էր ենթարկվել եւ ամբողջությամբ կրել  իր պատիժը: Իսկ 2011-ին նրան կրկին ձերբակալել են խուլիգանության համար, որից հետո էլ տարել են հոգեբուժարան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ