16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոտայքի մարզպետը 1 միլիարդի մեջ 4 մլն-ի ավելագրումը մեծ թիվ չի համարում

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վերահսկիչ պալատի կողմից Կոտայքի մարզպետարանում հայտնաբերված խախտումներին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ասել է, որ դրանք այն խախտումները չեն, որ հավասար լինեն  հանցագործության:

“Մեկ միլիարդ դրամի շինարարական աշխատանքների մեջ 4 մլն ավելագրումը կարծում եմ մեծ թիվ չէ: Իհարկե, մեղավորները ի ցույց կդրվեն, մեղավորները կպատժվեն”,-ասաց մարզպետը` ասելով, որ գումարի մի մասը վերականգնվել է, մյուսն էլ մինչեւ ապրիլի 1-ը կարվի: Շահգալդյանի խոսքով, նաեւ մի բան պետք է հաշվի առնել. ստուգում են 3-4 տարի առաջ նորոգված դպրոցները:

“Ու այդ շենքերը  կառուցվել են խորհրդային տարիներին, ու հիմա որ ներկը թափվում է, արտառոց բան չկա: Եվ նաեւ ասեմ, որ դպրոցներ կան, որ գործ արել են, բայց մի դրամ ավելագրում չի հայտնաբերվել”,-ասաց մարզպետը` նշելով, որ Կոտայքի մարզը այլ մարզերի հետ համեմատած “լավ վիճակում” է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ