19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կուսակցությունները դանդաղում են. 78 թեկնածուից առայժմ մեկն է կին

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, մարտի 20-ի, ժամը 14-ի դրությամբ ոչ մի կուսակցություն համամասնական ընտրկարգով դեռ  համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ:

41 ընտրատարածքներից առաջադրում չկա միայն թիվ 1-ում` Ավան համայնքում եւ թիվ 40-ում, որն ընդգրկում է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը:

Ընդհանուր առմամբ, մարտի 19-ի դրությամբ 39 ընտրատաածքներում առաջադրվել է 78 թեկնածու: Ի դեպ նրանցից միայն մեկն է կին` Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը/ՀՀԿ/:

Նա առաջադրվել է թիվ 17 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից գործող պատգամավոր է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 22-ն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ