24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիսկո ակումբում նռնակ են պայթեցրել. 7-ը հոսպիտալացված են, 1-ը` ձերբակալված

Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ‘Ալեն-Էլեն’  դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել:

Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում  իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը:

Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաներում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի ‘Օջախ’  ռեստորանային համալիրի մոտից  ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ