19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է բնությունը նախընտրում սեքսը որպես բազմացման հիմնական միջոց

Շատ մասնագետներ համոզված են, որ սեքսը նախատեսված է միայն կենդանիններին մակաբույծներից պաշտպանելու համար: Որպեսզի  ողջ մնան, կենդանի օրգանիզմներն ստիպված են սեքսով զբաղվել: Մյուս կողմից սեքսը որպես միջոց` քո նմանին վերարատադրելու, ամենեւին էլ “ձեռնտու” չէ:

Առաջին հերթին, կենդանի օրգանիզմները, որոնք բազմանում են կլոնավորման արդյունքում, շատ արագ են դա անում, նրանք ավելի արագ են աճում: Եթե մակաբույծների առկայությունը չլիներ, սեքսը վաղուց չէր լինի էվոլյուցիայի գործընթացում:

Երկրորդ, գեների մշտական միաձուլումը տեսակի առաջխաղացմանն է նպաստում, սակայն գեների ոչ այնքան  հաջող համադրություն է կատարում: Բացի այդ, սեռական ճանապարհով գեների հետ մեկտեղ կարող են փոխանցվել  նաեւ տարբեր հիվանդություններ:

Սակայն Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սեքսը վերարտադրողական ֆունկցիայի կրողն է ոչ այն պատճառով, որ մակաբույծներ գոյություն ունեն: Եթե միակ նպատակը լիներ  մակաբույծների դեմ պայքարը, ապա օրգանիզմները միայն երբեմն կբազմանային սեքսի օգնությամբ, նրանք կնախընտրեին բազմացման ոչ սեռական ճանապարհ:

Այդ պատճառով էլ մասնագետները պետք է դեռեւս պարզեն` ինչու է բնությունը նախընտրում սեքսը որպես բազմացման հիմնական միջոց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ