24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ կանաչ սրահում բացվել է Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը

Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում,  Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցադրությունների:

Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրվել էին գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների ստեղծագործությունները, որոնց գլխավոր արժանիքը, ինչպես  նկատեց  արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ներքին լույսն է ու աշխարհընկալման փիլիսոփայությունը:

Ըստ արվեստաբանի` Մարինա Մամյանի արվեստը պոեզիայի եւ կերպարվեստի մի յուրահատուկ համադրություն է, որոնցում նա արտահայտում է ինչպես տիեզերական օբյեկտների, այնպես էլ  բնության երեւույթների իր յուրօրինակ ընկալումը, ապշեցնում գույնի, գծերի եւ երանգների ճշգրտությամբ: Եվ այդ ամենը` պարզ թելերի միջոցով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ:

Նկարչուհին իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀ Ազգային ժողովին եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` օրենսդիր բարձրագույն մարմնում իր աշխատանքների ցուցադրության համար, եւ հույս հայտնեց, որ սրտի եւ հոգու թելադրանքով ստեղծված նկարներում ամբարված դրական էներգիան ու լույսը  կհաղորդեն լավ տրամադրություն եւ  փոքր-ինչ կհեռացնեն առօրյա  գործերից:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ