23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ:

Զոհերի թիվը հատկապես մեծ է Քիրկուկ եւ Քերբելա քաղաքներում, որտեղ ահաբեկիչները գրոհել են բնակելի թաղամասերը: Բաղդադում հարձակման են ենթարկվել “կանաչ տարածքին” պատկանող թաղամասեր, ինչպես նաեւ եկեղեցի: Մյուս թաղամասերում ահաբեկիչների գրոհի թիրախ են դարձել շուկաներ, ոստիկանական բաժանմունքներ, հրապարակներ եւ այլ տարածքներ, որտեղ մարդկանց մեծ խմբեր կարող են հավաքված լինել:

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչությունների համար, սակայն դրանք իրականացված են այն սխեմայով, որով սովորաբար գործում է տեղի “Ալ-Քաիդան” եւ մյուս խմբավորումների սունիթ ահաբեկիչները:

Իրաքի շիա իշխանությունների կարծիքով` ահաբեկիչները ցանկացել են ցույց տալ ողջ աշխարհին, որ այժմյան կառավարությունը չի վերահսկում իրավիճակը երկրում եւ չի կարող անվտանգություն ապահովել ԱԵԼ-ի ղեկավարների` Բաղդադ ժամանման ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ