20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որ օլիգարխ պատգամավորն է կրակել Սախարովի հրապարակում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ , նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: Այդ մասին թերթին պատմել են ականատեսները, , սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը  մեր  թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել:

Սախարովի հրապարակում գտնվող խանութների, ակումբների, ավտոկայանատեղիների աշխատակիցները, լսելով մեր հարցերը, երեկ հրաժարվեցին պատասխանել դրանց, պնդելով, որ “ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել”:

Ավելի ուշ թերթի թղթակցին հաջողվել է  զրուցել մի տղամարդու հետ, որը, խնդրելով չնշել իր անունը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել, գիշերը ժամը 2-3-ի սահմաններում: “Դուոս»” գիշերային ակումբից դուրս է եկել մի տղամարդ` ռուս պարուհու հետ:

Նրանց միջեւ վեճ է բռնկվել, ինչից հետո տղամարդը բղավել է, գոտկատեղից հանել է զենքը, մեկ անգամ կրակել աղջկա ուղղությամբ, երեք անգամ կրակել օդ, ինչից հետո բռնել է աղջկա մազերը ու գլուխը հարվածել փողոցի մայթեզրերին: Ականատեսի խոսքով, այդ տղամարդը շատ նման էր Աժ օլիգարխ պատգամավորներից մեկին:

Հրապարակի շենքերից մեկի մի բնակչուհի էլ պատմեց, որ նախօրեի ողջ օրվա ընթացքում այդ գիշերային ակումբի մոտ շատ անհանգիստ վիճակ էր: “Ցերեկվանից բարձր երաժշտություն էր միացրած: Ասում էին, որ ինչ-որ ընտանեկան միջոցառում է, բայց հետո ինչ-որ տղամարդիկ դուրս եկան, իրար վրա գոռգռացին, իրար ապտակեցին, հետո էլի հետ գնացին: Դե, գիշերն էլ արդեն կրակոցներ լսեցինք”,- գրում է “Հայկական ժամանակ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ