29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության ցուցակում “գոլդ” համար ունի. Երկիր

image_9396

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 76 անունների թվում մի շարք ակտիվ ՀՀԿ-ական պատգամավորների անունները բացակայում են, այդ թվում` ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի:

“Երկիր” օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը վստահեցրեց, որ իր համար դա ամենեւին էլ տարօրինակ չէ:  Դիտարկմանը, որ վերջ ի վերջո, խմբակցության քարտուղարն է, նա արձագանքեց. “Ինչ անենք, լավ ա, էլի եմ խմբակացության քարտուղարը լինելու”:

Հարցին, թե վիրավորված չէ՞, Մելիքյանը պատասխանեց. “Իյա, չէ, դա ի՞նչ հարց ա, այդ հարցը հանեք, ընդհանրապես քննարկման խնդիր չէ”: Ցուցակում իր հստակ տեղը պատգամավորը գիտի, սակայն թերթին նա հայտնել չցանակացավ:

“Լավ տեղում եմ, անցողիկ, գոլդ համար ա”,-կատակով նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ