29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱԿ-ի ԱԽ-ը քննարկել է Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւը

image_9381

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների դիվանագետներն առաջին քննարկումն են անցկացրել Արեւմուտքի երկրների կողմից պատրաստված բանաձեւի շուրջ, որն աջակցում է Սիրիայում ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` խաղաղություն հաստատելու ջանքերին:

“AFP”-ի հաղորդմամբ` բանաձեւում չի քննադատվում բռնությունը Սիրիայում, այլ “խորին անհանգստություն” է արտահայտում երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ “խորին ցավակցություններ” է հայտնում հազարավոր զոհերի ընտանիքներին: Բանաձեւի նախագիծը նաեւ կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին եւ ընդդիմությանը “անհապաղ եւ ամբողջությամբ” կատարել 6 կետից կազմված խաղաղ կարգավորման պլանը, որն առաջարկել է Քոֆի Անանը:

Նախագծում նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ստիպված կլինի “հետագա քայլեր ձեռնարկելու մասին մտածել”, եթե բանաձեւի հրապարակումից 7 օր անց Սիրիայում չփոխվի իրադրությունը:

Մինչ Եվրոպայում քննարկում են նոր բանաձեւը, Սիրիայում կրկին բախումներ են տեղի ունենում ընդդիմադիրների եւ անվտանգության ուժերի միջեւ Համա եւ Հոմս քաղաքներում, արդյունքում` 37 մարդ է զոհվել, որոնց թվում 2 կին եւ 2 երեխա: Ինչպես հաղորդում է “Интерфакс”-ը, նախագահ Բաշար Ալ-Ասադի հավատարիմ զորքերը ռմբակոծել են Համա քաղաքը` այնտեղից ընդդիմադիրներին դուրս բերելու նպատակով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ