18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

20 տարի անց մենք պետք է ունենանք լուծված հակամարտություն. Ռոբերտ Բրադտկե

ԵԱՀԿ-ն մարտի 24-ին նշելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն  ուղղված դիվանագիտության 20-ամյակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ Ռոբերտ Բրադտկեն հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության ընթացքում ձեռք բերված առաջընթացի եւ խոչընդոտների մասին:

Բրադտկեի կարծիքով` հիմա Հայաստանը եւ Ադրբեջանն ավելի մոտ են խաղաղ կարգավորմանը, քան 1992-94-ին, երբ հրադադարի մասին համաձայնությունն ուժ մեջ մտավ: Նրա խոսքով` խնդիրը համանախագահների կամ Մինսկի խմբի ձեւաչափի մեջ չէ, այլ կողմերի միջեւ վստահության բացակայության, ինչը բավականին բարդացնում է այդ գործընթացը: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է` օգնելու կողմերին հասնելու խաղաղ կարգավորման, սակայն գերադասել է չխոսել այդ շրջանակներում սպասվելիք հանդիպումների մասին, քանի որ, ըստ նրա, դրանք մասամբ կախված են նրանից, թե ինչ առաջընթաց կգրանցվի գործընթացում:

Այն հարցին, թե ինչպիսին է տեսնում խնդրի վիճակը 20 տարի անց, Բրադտկեն ասել է. “Մեր կարծիքով “ստատուս քվոն” անընդունելի է, դրա համար էլ 20 տարի անց մենք պետք է ունենանք լուծված հակամարտություն: Մենք չենք կարող 20 տարի անց էլ ետ նայել եւ տեսնել նույն իրավիճակը: Կարծում եմ` կողմերը մոտ են համաձայնության, սակայն չեն նկատում դա միմյանց հանդեպ անվստահության պատճառով: Խաղաղ կարգավորման գործընթացում կողմերը պետք է միմյանց դիտարկեն որպես գործընկերներ եւ դիմացինի մեջ տեսնեն նրան, ում խնդիրների լուծմանն իրենք պետք է օգնեն”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ