24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեքս, երաժշտություն, փող, Էգեյան ծով. կյանքը երկարացնելու միջոցները

“Бизнес-Стиль” կայքը ներկայացրել է կյանքը երկարացնելու 10 զարմանալի միջոցները:

Առաջին հերթին պետք է հարստանալ: Դա հարկավոր է ոչ միայն նրա համար, որ հարուստ մարդը կարող է թույլ տալ իրեն թանկ հագուստ եւ որակյալ սնունդ գնել: Ապահովված մարդկանց օրգանիզմում ավելի շատ նեյրոակտիվ ստերոիդ է արտադրվում, ինչը ապահովում է մարդու լավ հիշողությունը, նվազեցնում է սրտանոթային հիվանդություններով տառապելու ռիսկը: Սա հատկապես տղամարդկանց է վերաբերում:

Շրջապատեք ձեզ կանանցով: Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում մեծացած տղամարդիկ ավելի երկար են ապրում: Նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն գտնել իրենց 2-րդ կեսին, իսկ ամուսնությունը դրական է ազդում տղամարդու օրգանիզմի վրա:

Բնակություն հաստատեք Էգեյան ծովում գտնվող Իկարիա հունական կղզում, որն աշխարհում հայտնի է երկարակյաց բնակիչներով: Դա ոչ միայն կղզու լեռնային տեղանքի պատճառով է, որը բնակիչներից պահանջում է ամենօրյա ֆիզիկական ջանքեր, այլ նաեւ առողջ սննդի, որի մեջ են մտնում զեյթունի ձեթը եւ խոտաբույսերով թեյերը:

Հաճախ զբաղվեք սեքսով: Բելֆաստի համալսարանի գիտնականները 10 տարի ուսումնասիրել են միջին տարիքի տղամարդկանց եւ պարզել, որ նրանք, ովքեր հաճախ են զբաղվում սեքսով, կրկնակի անգամ ավելի երկար են ապրում նրանցից, ովքեր նման հաջողություններ չունեն ինտիմ կյանքում:

Ամեն օր ատամի թել օգտագործեք: Ամերիկացի գիտնականների հավաստմամբ` դա նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը, քանի որ կանխում է լնդերի հիվանդությունները, որոնք ինֆեկցիաների պատճառ են դառնում եւ առաջացնում սրտային հիվանդություններ:

Գիտնականների հաջորդ խորհուրդը երգելն է: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երգչախմբի անդամներն ավելի քիչ են դիմել բժիշկներին եւ դեպրեսիայի մեջ ընկել, քան ուսումնասիրվող մյուս խումբը: Երգելն ազատում է սթրեսից, խթանում է էնդորֆինների առաջացումը, ինչպես նաեւ ստիպում է վարժել սիրտը, թոքերը, մկանները:

Մի պահեք ձեր մեջ զայրույթը, թողեք` այն դուրս գա: Շվեդ գիտնականները պարզել են, որ իրենց բացասական էմոցիաները ցույց տվող տղամարդկանց 50 տոկոսը նվազեցնում է կաթվածից մահանալու հավանականությունը:

Մի վախեցեք գեր լինելուց: Ամերիկացի գիտնականները, ավելի քան 12 տարի ուսումնասիրելով 11 հազար մարդու, եկել են այն եզրակացության, որ ավել քաշ ունեցող մարդկանց մոտ ժամանակից շուտ մահանալու հավանականությունը 17 տոկոսով ցածր է նորմալ քաշ ունեցողներից:

Մի խնայեք ձեզ տնային գործեր անելու հաշվին: Քաղցկեղի ուսումնասիրության Բրիտանական բարեգործական հիմնադրամի գիտնականները հավաստիացնում են, որ այն կանայք, ովքեր  շաբաթական ամենաշատը 17 ժամ են անցկացնում տնային գործեր անելով, նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղով  տառապելու հավանականությունը 30 տոկոսով: Ուսումնասիրությունն ընթացել է 6 տարի 200 հազար կանանց շրջանում: Տնային գործերն ավելի լավ են պայքարում քաղցկեղի դեմ, քան ֆիզիկական ակտիվության այլ ձեւերը:

Եվ, վերջապես, խորհուրդ է տրվում կատու պահել, քանի որ այս կենդանիները եւս օգնում են մարդկանց 30 տոկոսով նվազեցնել սրտային կաթվածի հավանականությունը, ազատում են սթրեսից եւ անհանգստությունից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ