20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստան սերմնահեղուկ է ներկրվում. հստակ չէ, թե ով կարող է դրանից օգտվել

Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ  է ներկրվում  սերմնահեղուկ` արհեստական բեղմնավորման նպատակով: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ու Առողջապահության նախարարին ով, ի դեպ, այսօր հարցուպատասխանին ներկա  չէր, հարց ուղղեց, թե ինչ իրավական նորմերով է կարգավորվում այս հարցը, ինչը նաեւ ազգային անվտանգութւան խնդիր կարող է համարվել:

ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի փոխարեն հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ նշեց, որ օրենքի հետ որոշակի խնդիր կա, թե ովքեր ունեն այդ իրավունքից օգտվելու հնարավորություն ու հավելեց, որ զուտ առողջապահության հետ կապված հարցին գրավոր կպատասխանի առողջապահության նախարարը:

Արծվիկ Մինասյանը  արձագանքեց, թե ՀՀ-ում գործում է մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենք, սակայն կարգավորված չէ արտերկրից  սերմնահեղուկի ներկրման մասով հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ