19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Երջանկության մեխանիկան”` “Ռետրո”. Նազենի Հովհաննիսյանը հունվարից Հ1-ում չէ, բայց …

Հանրային հեռուստաընկերության “Երջանկության մեխանիկա” հաղորդաշարի վարող Նազենի Հովհաննիսյանը հունվարից չի աշխատում հանրային հեռուստաընկերությունում: Այս մասին Henaran.am-ին ասաց Նազենին` պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ “Արմենիա”-ում շուտով պիտի վարի “Ռետրո” հաղորդաշարը: Իսկ այն հարցին, թե մինչեւ օրս շարունակվում է հանրայինով եթեր  հեռարձակվել “Երջանկության մեխանիկա”-ն` ասաց. “Դա արդեն իմ գործը չէ, հարցրեք նրանցից”: Այլ հարցերի Նազենին չպատասխանեց:

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գագիկ Բունիաթյանից փորձեցինք ճշտել, արդյոք կրկնվում են հաղորդաշարի անցած թողարկումները, թե նախապես տեսագրվել էին, կամ ունենալո՞ւ է հաղորդաշարը նոր վարող: Սակայն Գ. Բունիաթյանը զբաղված էր, եւ ասաց, որ առավոտյան զանգահարենք  նրա աշխատանքային հեռախոսահամարով եւ կպատասխանի մեզ հետաքրքրող հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ