19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիայի հայերին անհրաժեշտ է ողջ հայության աջակցությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Գերմանիայի դաշնային կանցլերը գաղափարներ է հավաքում հաջորդ օրենսդրության համար: Ընդ որում` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրա ժխտման դեմ հանդես գալու  Գերմանիայի հայերի առաջարկը ներկա պահին երրորդ տեղում է հազարավոր առաջարկների թվում, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն:

Այդ տեղը պահպանելու եւ հետագա առաջընթաց ապահովելու համար Գերմանիայի հայերին հարկավոր են ողջ հայության ձայները, հատկապես որ Գերմանիայում այնքան էլ շատ հայեր չկան: Քվեարկության կարգը շատ պարզ է, դրա համար հատուկ գրանցվելու կարիք չկա: Այն կավարտվի ապրիլի 15-ին, թույլատրվում է նախորդ քվեարկությունից մեկ ժամ անց կրկին քվեարկել: Քվեարկության կարգը հետեւյալն է.

1. Սեղմել հետեւյալ հղումը` https://www.dialog-ueber-deutschland.de/DE/20-Vorschlaege/10-Wie-Leben/Einzelansicht/vorschlaege_einzelansicht_node.html?cms_idIdea=2487)

2. Գտնել “Gesetz gegen die Leugnung des Völkermordes an den Armeniern und Aramäern” /”Հայերի եւ ասորիների ցեղասպանությունների ժխտման դեմ օրենք”/

3. Սեղմել “Ja, ich unterstütze diesen Vorschlag” /”այո, ես կողմնակից եմ այդ առաջարկին”/

4. Կբացվի պատուհան` անտիսպամի դաշտում գաղտնաբառը արտագրելու խնդրանքով: Մուտք անել գաղտնաբառը:

5. Սեղմել “Absenden” /”ուղարկել”/ կոճակը:

Սա եզակի հնարավորություն է Հայոց ցեղասպանության հանդեպ ուշադրություն գրավելու համար` միաժամանակ հիշեցնելով այդ հարցում Գերմանիայի պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:

Գերմանիայի հայերին հաջողվել է այս առաջարկությունն 8-րդ տեղից հասցնել 3-րդի: Իսկ ողջ հայության շնորհիվ այն հնարավոր կլինի հասցնել առաջին տեղին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ