29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական դատարանը չի փոխել Դինքին սպանողի պատժաչափը

image_9332

Թուրքիայի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Ստամբուլում հայկական “Ակոս”թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստի պատժաչափը: Նա ճաղերի ետեւում կանցկացնի 22 տարի 10 ամիս, ընդ որում` դատարանը նույնիսկ նվազեցրել է տուգանքի չափը` 600-ից 300 լիրայի հասցնելով: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը:

Սամաստի փաստաբանի բողոքարկման շնորհիվ նրա գործը տեղափոխել են անչափահասների գործերով դատարան, քանի որ փաստաբանը հայտարարել է, որ հանցագործությունն իրականացնելու պահին նա անչափահաս է եղել: Անչափահասների գործերով դատարանը նրան դատապարտեց 21 տարի 6 ամիս ազատազրկման կանխամտածված սպանության համար եւ եւս 1 տարի 4 ամիս` ապօրինաբար զենք պահելու համար:

Թուրքիայում գործող օրենքների համաձայն` Սամաստը բանտում կանցկացնի իր պատժաչափի երկու երրորդը, այսինքն` 15 տարի: Նրա բանտարկման սկիզբը համարվում է 2007-ի հունվարի 20-ը: 22-ամյա Սամաստն ազատության մեջ կլինի 10 տարուց:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ