25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղացիները դժգոհ են պատվաստանյութի որակից. վարչապետը` գյուղնախարարին

Կառավարության այսօրվա նիստին Տիգրան Սարգսյանն անդրադարձավ պատվաստանյութի որակի հետ կապված գյուղացիներից ստացված դժգոհություններին:

“Ես Արմավիրում էի, գյուղացիները մտահոգություն ունեին ներմուծված պատվաստանյութերի որակի վերաբերյալ, ասում էին, որ շատ հաճախ չի օգնում դա”,- գյուղնախարար Սերգո Կարապետյանին դիմեց Տիգրան Սարգսյանն ու հետաքրքրվեց, թե  ինչպես են վերահսկում ներմուծվող պատվաստանյութերի որակը:

Գյուղնախարարն ասաց, որ պատվաստանյութերի որակը ոչ մի կերպ չի վերահսկվում: Սերգո Կարապետյանի խոսքով, պատճառն այն է, որ Հայաստանը չունի համապատասխան լաբորատորիա , որտեղ որակը կստուգվի: Այդ նպատակով պատվաստանյութն եվրոպական երկրներ փորձաքննության եւս չեն ուղարկվում : “Ինչու, թանկ հաճույք է”,- հարցրեց վարչապետը, որին հաջոդեց նախարարի պատասխանը` ”Իհարկե”:

Սերգո Կարապետյանը ասաց, որ պատվաստանյութը հիմնականում ներկրվում է եվրոպական երկրներից, որոնք վերահսկում են որակը: Վարչապետը նշեց, որ այսուհանդերձ պատվաստանյութը մեկ-երկու անգամ պետք է ուղարկել փորձաքննության :

Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ գյուղացիների դժգոհությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հավելեց, թե բոլոր մարզերում արդեն երկու ամիս է վակցինացիան սկսվել է, ինչը բավարար է այնքանով, որ այս տարի կենդանիների շրջանում համաճարակներ չեն գրանցվել

Կառավարությունը հաստատեց 2012-2014 թթ անասնաբուժական պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ծրագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ