25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել ավելացնել ԼՂ-ին եւ Հայաստանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 31 անդամներ միացել են Հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեին, ով վերջերս հանդես էր եկել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության եւ Ջավախքի համար հատկացումների կոչով, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին եւ առաջատար դեմոկրատ Նիթա Լոուիին ուղղված նամակում օրենսդիրների խումբը նշել է հետեւյալ դրույթները.

առնվազն 5 մլն դոլարի օգնություն ԼՂ-ին:

Վրաստանին տրամադրվող օգնության առնվազն 10 տոկոսը տրամադրել Սամցխե-Ջավախեթիի շրջանում աշխատատեղեր ստեղծելուն:

Իբրեւ տնտեսական օգնություն Հայաստանին տրամադրել առնվազն 50 մլն դոլար:

Հումանիտար օգնություն հայերին եւ այլ քրիստոնյաներին, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի վերջին իրարանցումներից տուժած փոքրամասնությունների վերաբնակեցման համար միջոցներ հատկացնել:

Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումների ուժեղացում:

ԼՂՀ ներկայացուցիչների հետ հաղորդակցման ուղիների արգելքների վերացում:

Ուղերձ  ԼՂ ղեկավարներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակացություններին մասնակցելու կոչով:

Կոնգրեսական Փալոնեի հետ մեկտեղ դիմումի տակ ստորագրել են Գերի Աքերմանը, Ջո Բաքան, Շելի Բերքլին, Հովարդ Բերմանը, Բրյուս Բրեյլին, Դեյվիդ Չիչելինեն, Ջիմ Կոստան, Ջո Քրոուլին, Աննա Իշուն, Չակա Ֆաթահը, Բարնի Ֆրենքը, Մայքլ Գրիմը, Րաշ Հոլթը, Ջիմ Լենջեւինը, Դենիել Լիփինսկին, Ստեֆան Լինչը, Քերոլին Մալոնին, Էդ Մարքին, Բեթի Մաքքոլըմը, Ջիմ Մաքգավըրնը, Գրեյս Նապոլիտանոն, Գերի Փիթերսը, Քոլին Փիթերսոնը, Լինդա Սանչեսը, Լորետտա Սանչեսը, Սթիվեն Ռոթմանը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիըրը, Բոբ Թըրնըրը եւ Լին Ուիլսին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ