28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսրայելցիների համար ամենավտանգավոր տարածքների թվում առաջինն Ադրբեջանն է

image_9320

Իսրայելցիների համար ամենավտանգավոր վայրերը հետսովետական տարածքում Ադրբեջանը եւ Չեչնիայի Հանրապետությունն են: Այդ մասին զգուշացնում է ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական գրասենյակը, հաղորդում է “Երկրամասը”:

Գրասենյակն զգուշացրել է Իսրայելի բնակիչներին արտասահմանում ահաբեկչությունների հավանականության մասին: Ըստ նախազգուշացումների` գարնանային տոների ժամանակ, որոնք կսկսվեն ապրիլի 6-ին, մեծ հավանականություն կա, որ արտասահմանում գտնվող իսրայելցիների, ինչպես նաեւ սփյուռքի հրեաների վրա ահաբեկչական հարձակումներ կլինեն: Հատկապես մեծ ջանքեր են գործադրում դրա համար Իրանը եւ լիբանանյան “Հիզբալլահ” ահաբեկչական կազմակերպությունը: Առաջնային թիրախներ են համարվում իսրայելցի գործարարները եւ նախկին բարձրաստիճան պետծառայողները: Ահաբեկչության ամենահավանական տարբերակներից են համարվում սպանության եւ գերի վերցնելու փորձերը:

Հետսովետական տարածքում ամենավտանգավոր երկրները Ադրբեջանը եւ Չեչնիան են: Առաջին դեպքում նշվում է, որ խոսքը “շարունակվող պոտենցիալ վտանգի” մասին է, իսրայելցիներին խորհուրդ է տրվում չայցելել այս երկիր, եթե հատուկ անհրաժեշտություն չկա: Չեչնիայի մասին նշվում է, որ խոսքը “կոնկրետ շատ սուր վտանգի” մասին: Այստեղ նույնպես խորհուրդ է տրվում չայցելել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ