20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրեական դպրոցի աշակերտներին սպանած ահաբեկչին սպանել են ոստիկանները

Թուլուզցի ահաբեկիչ Մուհամեդ Մերան սպանվել է ոստիկանների կազմակերպած գրոհի ընթացքում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը:

Հատուկ նշանակման ջոկատները որոշել են ներխուժել նրա տուն այն բանից հետո, երբ նա մի քանի ժամ շարունակ կապի մեջ չի եղել: Շինության ներսում ոստիկանությունը փոխհրաձգություն է  սկսել ահաբեկչի հետ, որի ընթացքում 3 ոստիկան է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Ոստիկանությունը ռումբ է օգտագործել պատերը փլուզելու համար: Ահաբեկիչը թաքնվել է լոգարանում: Նա սպանվել է, երբ նետվել է լոգարանի պատուհանից` շարունակելով կրակել:

Մերայի մահվան մասին արդեն պաշտոնապես հայտնել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ ներքին գործերի նախարար Կլոդ Գեանին:

Մարտի 21-ի գիշերը Մերան զանգահարել էր “France 24” հեռուստաալիքի խմբագրություն եւ հայտնել, որ իր վրա է վերցնում 7 մարդու սպանության պատասխանատվությունը, այդ թվում` հրեական դպրոցի 3 երեխաների: Նա մանրամասնորեն պատմել է, թե ինչպես է կատարել սպանությունները եւ նույնիսկ նկարահանել է դրանք: Նա իրեն “Ալ-Քաիդայի” անդամ է անվանել եւ իր հանցանքները բացատրել է քաղաքական շարժառիթներով: Հրեական դպրոցի աշակերտներին սպանելով` նա վրեժխնդիր է եղել իսրայելցիների կողմից սպանված պաղեստինցի երեխաների մահվան համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ