24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստամբուլում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են Ստամբուլ` մասնակցելու մարտի 22-ին Ստամբուլում բացվող ՈՒԵՖԱ-ի 36-րդ հերթական Կոնգրեսի աշխատանքներին: Կոնգրեսի պատվիրակների հաստատմանը կներկայացվի ՈՒԵՖԱ-ի 2010-2011թթ. ֆինանսական զեկույցը, ինչպես նաև կազմակերպության 2012-2013թթ. բյուջեն:
Կքննարկվեն նաև բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի կանոնադրության և ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսի անցկացման ընթացակարգի մեջ, ինչպես նաև սպասվում է որ Կոնգրեսի մասնակիցները կհաստատեն խաղացողի պայմանագրում նվազագույն պահանջներին վերաբերվող համաձայնագիրը:

ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսը հանդիսանում է ՈՒԵՖԱ-ի գերագույն մարմինը: Առաջին Կոնգրեսը անցկացվել է 1955 թվականին Վիենայում: Մինչև 2002թ. Կոնգրեսը անցկացվում էր երկու տարին մեկ անգամ, իսկ այնուհետև անցկացվում ամեն տարի, որպես կանոն ՖԻՖԱ-ի Կոնգրեսից առաջ: Նշենք որ ՖԻՖԱ-ի Կոնգրեսը տեղի կունենա Բուդապեշտում 2012թ. մայիսի 24-ին և 25-ին:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստամբուլում հանդիպումներ կունենա ՈՒԵՖԱ-ի ղեկավարների, ազգային ֆեդերացիաների նախագահների հետ:

Այս մասին հայտնում են ՀՖՖ մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ