25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատավորը ընդունեց ինքնաբացարկի միջնորդությունը

Քիչ առաջ Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Նարեգ Հարթունյանի քրեական գործը քննող դատավոր Նելլի Բաղադասարյանը բավարարեց Ն. Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկ հայտնելու միջորդությունը, եւ  ինքնաբացարկ հայտնեց:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Շենգավիթի համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Նարեգ Հարթունյանի քրեական գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քանի որ վերջինիս անաչառությունը կասկածի տակ էր. նա բարեկամական եւ ընկերական հարաբերությունների մեջ է մեղադրական կողմի հետ:

Դատավորը նիստը ընդհատեց եւ հեռացավ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Րոպեներ առաջ դատավորը բավարարեց միջնորդությունը:

Henaran.am-ին հաղորդում են Հարթունյան ընտանիքի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ