24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջրաշենում սպանել են 74-ամյա կնոջը

Մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել է տանտիրուհու՝ 74-ամյա Չինար   Խուդոյանի   դիակը` պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ