20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ կենսաթոշակառուն է. 8 կուսակցություն եւ 1 դաշինք

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի,  մարտի 22-ին ավարտվեց մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում համամասնկան եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամկետը:

Այսպիսով, մայիսի 6-ի համամասնական քվեարթերթիկում, թերեւս, եթե ինքնաբացարկ չլինի, կլինի 8 կուսակցության եւ մեկ դաշինքի անուն: Ըստ ԿԸՀ կայքի, այդ քաղաքական ուժերն են /ներկայացվում է ըստ այբբենական կարգի եւ ցուցակների առաջին 3 թեկնածուների անունները/.

1.”Բարգավաճ Հայաստան” – ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան` չի աշխատում, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան,

ՙ2. “Ժառանգություն”- Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյան,

3. Հայ ազգային կոնգրես. Կուսակցությունների դաշինքի ցուցակ. ՀՀՇ-ից Լեւոն Տեր- Պետրոսյան` կենսաթոշակառու, “Հայաստանի ժողովրդական կուսակցության” նախագահ Ստեփան Դեմիրճյան, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյան,

4. Հայ Յեղափոխական Դաշնակցություն- ԱԺ պատգամավորներ` Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշ Շահբազյան

5. Հայաստանի դեմոկրատական կուսկացություն – ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան, ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյան, Արմեն Հովսեփյան

6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն -ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյան,  “Հայաստանի Առաջադիմական կոմկուսի” նախագահ Վազգեն Սաֆարյան, ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյան,

7. Հայաստանի հանրապետական կուսակցություն- ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ,  ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյան,

ՙ8.”Միավորված հայեր”/ՄՀԿ/՚՝ ակադեմիկոս, իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր , ՄՀԿ նախագահ Ռուբեն Ավագյան, տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գուրգեն Հովսեփյան, ինժեներ, իրավաբան Գայանե Անդրեասյան/չի աշխատում/,

9.”Օրինաց երկիր” կուսակցություն- ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ