29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոյանը առաջարկեց սուրճի բաժակ նայել եւ նստել իր տեղը. Երկիր

image_9275

“Հիմա կգնանք իմ սենյակ, սուրճ կխմենք, եւ ես բաժակ կնայեմ”,- այսպես է արձագանքել Աժ նախագահ ՍամվելՆիկոյանը, երբ “Երկիր-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նրա կարծիքով ո՞ր ուժերը կանցնեն Աժ:
Աժ նախագահը ճիշտ չի համարում, երբ ընտրողի փոխարեն որեւէ մեկն է պատասխանում այդ հարցին:
“Այդ հարցին պատասխանել կարող է միայն ընտրողը”,-վստահեցրել է Նիկոյանը եւ նշել, որ եթե հիմա անուններ թվի, դա նաեւ գովազդ կլինի:
Աժ ՀՀԿ-ական նախագահը չի ցանկացել նաեւ ասել, թե որքան ձայներ կհավաքի ՀՀԿ-ն եւ արդյո՞ք կդառնա ֆավորիտ: Ի դեպ, թերթի թղթակիցը նաեւ հետաքրքրվել է, թե Նիկոյանը չի տեսնում, որ պատգամավորները քվեարկում են մեկը մյուսի փոխարեն:

“Եկեք նստեք իմ տեղը եւ կատարեք այն գործառույթը, որը ես եմ անում, եւ կհասկանաք` դուք կարող եք տեսնել, թե ոչ”,-ասել է Նիկոյանը լրագրողին: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր տեղից չի երեւում: “Շատ ուշադիր կարդում ես հարցը, հայտարարում ես` քվեարկություն, սեղմում ես զանգի կոճակը, այսիքն` ամբողջ այդ ընթացքում ներքեւ ես նայում, հետո ինքդ ես քվեարկում, եւ 9 վայրկյանի ընթացքում պետք է հասցնես լուսատախտակին նայել եւ թվերը հայտարարել”,-ասել է Նիկոյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ