20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Գրանդ տոբակո”-ի Վարդանյանները հեռանո՞ւմ են. Հայացք

“Հայացք”-ի  հավաստի տվյալներով` “Գրանդ տոբակոյի” սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից:

“ Ինչպես գիտենք, այս ԱԺ-ում նրա Կարեն եւ Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-ից` մեծամասնականով): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջեւան):

Նրա փոխարեն “Գրանդ տոբակոն” թեկնածու է առաջադրել երկու հոգու` ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի եւ Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե՛ տեղացիներին, թե՛ ՀՀԿ-ին: Գրանցվել են նաեւ Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը եւ տեղացի Վարուժան Բաբաջանյանը”,-գրում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ