19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միջպետական ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մարտի 23-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:

Մարտի 23-ի, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է. առկա է ձնահյուսի վտանգ: Նույն ճանապարհի, ինչպես նաև Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ