20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստյոպա Սաֆարյանն ուզում է ինքը փոխի, Լարիսա Ալավերդյանն` ափսոսում է

Այսօր չորրորդ գումարման ԱԺ-ի վերջին ճեպազրույցների ժամին “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ  ոչինչ չի փոխվել եւ չորրորդ գումարման ԱԺ-ն,  “սկսվեց եւ ավարտվեց օրինազանցությամբ”:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ  այս խորհրդարանում ձևավորվեց և կայացավ ինստիտուցիոնալ ընդդիմությունը` ի դեմ “Ժառանգության”:

“Մենք բարձր նշաձող դրեցինք: “Ժառանգություն”-ը իր տեղերը քառապատկելու է, և մենք իսկապես համակարգային փոփոխությունների հիմքն ենք դնելու”,-հայտարարեց նա ու հավելեց, որ ի տարբերություն մյուսների, իրենք ընտրակաշառք չեն բաժանում եւ  կրիմինալ ներկայացուցիչներ չեն ներքաշում, ոչ էլ վարչական ռեսուրս ունեն:

Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարեց, թե  իշխանությունները  խոստանում են բերել փոփոխություններ, ինչն իրականացնելու համար թե հնարավորություն են ունեցել, թե ժամանակ: Այս տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ անունակ են փոփոխություններ իրականացնելու:

“Մենք ապացուցել ենք, թե ով է փոփոխություններ բերող քաղաքական ուժը”,-հայտարարեց նա ու հավելեց, որ “Ժառանգությունը” մեծամասնականից սկսած մինչեւ համամասնական ցուցակ տվել է այլընտրանքի հնարավորություն:

“Ժառանագությունն” իսկապես այս ընտրություններում լինելու է ֆավորիտներից մեկը, եթե ոչ ֆավորիտը, պայքարելու է նոր Հայաստանի համար”,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ