25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունը” Նիկոլի հայտարարության մեջ մտահոգիչ բան է տեսել

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի`մեծամասնական ընտրակարգով առաջադրմանը, ինչը քննարկումների տեղիք տվեց, քանի որ վերջինս առաջադրվել է այն նույն ընտրատարածքում, որտեղ առաջադրեվել է ՀԱԿ ներկայացուցիչ , ՀԺ-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե “Ժառանգությունը” պայքարելու է ՀԱԿ- հե՞տ, թե՞ ՀԱԿ-ի դեմ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. ”Երբեք ոչ հետ , ոչ էլ դեմ: “Ժառանգությունը” պայքարելու է Նոր Հայաստանի համար”: Նա նշեց, որ “Ժառանգությունն” այդ նպատակի համար ստեղծել է թիմ: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, իրենք երբեք չեն առաջնորդվելու ընդդեմ սրա կամ նրա, այլ պայքարելու է հանուն Հայաստանի:

Այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է Նիկոլ Փաշինյանից հետո եւ, որ “Ժառանգությունը” տեղյակ չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման մասին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի թույլտվություն վերցնե՞ր: Ո՞վ ասաց, որ “Ժառանգությունը” տեղյակ չի եղել, եթե Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ մեկը տեղյակ չի եղել, դա չի նշանակում, որ մենք տեղյակ չենք եղել:Եթե ոմանք փորձում են ներկայացնել, թե իրենք տեղյակ չեն եղել, ասեմ` ես պարտավորություն չեմ ունեցել իրենց տեղեկացնելու, եթե ոմանք ասում են, որ իրենցից առաջ գրանցված չի եղել, ասեմ` չկա որեւէ տեղ գրված չէ, որ իրենցից հետո գրանցվել չի կարելի”:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ կուսակցության ներսում  մեծամասնականի հետ կապված քննարկումները սկսվել են ութ ամիս առաջ, բայց մինչեւ առաջադրման վերջին օրը, բոլորը հնարավորություն ունեին վերանայել իրենց որոշումները: Շարունակելով Փաշինյանի հետ կապված շահարկումների թեման Ստյոպա Սաֆարյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ մտահոգիչ բաներ է տեսել եւ նկատեց, որ դա ընդդիմության համար շատ վատ է. “Ես շատ կուզենայի, որ ՀԱԿ-ը այս անգամ գոնե զերծ մնար նման ակնարկներով որեւէ այլ պրոցես սկսելուց: “Ժառանգությունը” չի պատրասվում պայքարել ՀԱԿ որեւէ թեկնածուի դեմ: Մենք բավականին հստակ գնում ենք մեր ճանապարհով: Եթե ցանկություն լիներ համաձայնեցնելու, մենք դրա եւ ժամանակն ունեինք, եւ կոնտակները եւ հնարավորությունը”,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ