20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արարատ Զուրաբյանին ‘գցե՞լ’ են

Քաղակական առումով ոչ խոցելին դա դաշնակցության եւ ‘Ժառանգության’ ցուցակներն էին: Չեմ կարծում, որ անակնկալ էր նրանց ցուցակը: Լրագրողներին նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

‘Այն կարծիքները, թե Արարատ Զուրաբյանը ‘գցված’ դուս եկավ, ես դրա հետ համաձայն չեմ: Ինքը էն դերակատարությունը չունի այդ կուսակցությունում, եւ հետո այդ ինքը կարող է ուրիշին ‘գցել’ , քան` հակառակը’,- նշեց Կարեն Քոչարյանը:

Նա նշեց նաեւ, որ ընտրազանգվածի առումով, Րաֆֆի Հովհաննիսյանի դերն իհարկե մեծ է, բայց պետք է հաշվի առնել նաեւ կազմակերպական ռեսուրսները, իսկ Լեւոն Տեր -Պետրոսյանի նախկին շտաբի պետերից 8-ը հիմա ‘Ազատ դեմոկրատներ’-ում են:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով` ‘ժառանգությունը’  էլեկտորատ չի կորցնում իր ակտիվ կուսակցական պատգամավորներին ետին պլան մղելով, քանի որ կա Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատը:

‘Իհարկե Ժառանգությունը ցույց տվեց, որ ունի ակտիվ խորհրդարանականներ, կուսակցական գործիչներ, որոնք առավել օգտակար են, սակայն իր ցուցակով ‘Ժառանգությունը’ փորձում է  ընդլայնել իր ընտրազանգվածը’,- եզրափակեց բանախոսը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ