20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չինաստանից ներկրված 249 ավտոբուսների մեծ մասը վաղվանից կգործարկվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի ‘Հայեր-Բաս’  ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին`քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ժողովրդական հանրապետության կառավարությանը` Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց մի մասն արդեն վաղը դուրս կգան երթուղիներ:

‘Հուսով եմ, որ Ձեր ընկերության արտադրության ավտոբուսները երկար կծառայեն մեր քաղաքին, և երևանցիներն էլ սիրով կօգտվեն դրանցից: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի զարգացման նոր հայեցակարգով ևս նախատեսել ենք, որ ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններն աստիճանաբար անցնեն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներով սպասարկման’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Չինական կողմի հետ քաղաքապետը քննարկել է ավտոբուսների շահագործման և տեխնիկական բնույթի հարցեր, այդ թվում նաև վառելիքի ծախսի նվազեցման ու հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսների վրա հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ:

‘Հայեր-Բաս’ ավտոգործարանի փոխնախագահ Խուան Շու Պինը նշել է, որ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր հարցերը պատրաստ են քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

‘Որպես ավտոբուս արտադրող աշխարհում խոշորագույն ընկերություն, մեր մասնագետների աջակցությամբ կանենք հնարավորը, որպեսզի ավտոբուսները շահագործվեն ճիշտ և ծառայեն Երևանին երկար տարիներ’,-ընդգծել է Խուան Շու Պինը:

ստորագրման և չինական ընկերության հետ հետագա հնարավոր համագործակցության շուրջ հարցեր:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ