20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրն է

Տուբերկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրը Առողջապահության միջազգային կազմակերպության որոշումով նշվում է մարտի 24-ին, քանի որ 1882-ի հենց այս օրն է գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Քոխը հայտնաբերել տուբերկուլյոզի հարուցիչները: 1902-ին գիտնականը Նոբելյան մրցանակի է արժանացել բժշկության ասպարեզում:

1993-ին Առողջապահության միջազգային կազմակերպությունը տուբերկուլյոզը հռչակել է “ազգային աղետ”, իսկ մարտի 24-ը այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային օր:

Տուբերկուլյոզն օրական խլում է 1,6 մլն մարդու կյանք, որոնց մեծ մասը զարգացող երկրների բնակիչներ են:

1993-ին ԱՄԿ-ը պաշտոնապես խորհուրդ տվեց “DOTS” ստրատեգիան, որն իրենից ներկայացնում է անմիջական վերահսկողությամբ բուժում` քիմիաթերապիայի կարճատեւ կուրսերով` իբրեւ տուբերկուլյոզի դեմ պայքարի նոր միջոց: Սա ավելի շատ միջոց է տուբերկուլյոզի համաճարակի դեմ, այն բուժում է շրջապատի համար առավել վտանգավոր մարդկանց: Այս բուժման շնորհիվ հնարավոր է տուբերկուլյոզով հիվանդների 92-95 տոկոսի բուժումը:

Ներկա պահին բուժման այս ձեւը կիրառվում է աշխարհի 180 երկրներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ