24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ արտահերթ նիստում կքննարկվի Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ դիմումը

Այսօր  ՀՀ ԿԸՀ շենքում , ժամը  14:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ, որում կքննարկվի  քաղաքացի Հակոբ Հակոբյանի /Ճոյտ/ դիմումը:

Հիշեցնենք, որ  Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ եւ ԿԸՀ:

Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: “Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա եւ Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի եւ ելքի պատճենները` ամիս-ամսաթվով, եւ ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի կարողանանք ցույց տալ իրականությունը”,- ասել է Հակոբյանը: Սակայն Սարոյանն “Ազատության” հետ զրույցում հերքել է պնդումները. “Մեր իրավապահ մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ