29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կանադահայ երիտասարդները ցույցի են դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան առջեւ

image_9181

Կանադայի հայերի միության երիտասարդները ցույց են կազմակերպել մայրաքաղաք Օտտավայում` Ադրբեջանի դեսպանատան առջեւ` նվիրված սումգայիթյան ջարդերի տարելիցին, տեղեկացնում է “NovostiNK.ru”-ն:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ, որոնք հատուկ դրա համար ժամանել են Տորոնտոյից եւ Մոնրեալից: Նրանք Կանադայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

Ցույցին մասնակցել են նաեւ Կանադայի դաշնային խորհրդարանի անդամներ Նիքոլ Դեմերսը, Ջոն Քարիջանիսը, Օնտարիո նահանգի խորհրդարանի նախկին խոսնակ Դեւիդ Ուորները, ովքեր ելույթներ են ունեցել` դատապարտելով Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը:

Ակցիան լուսաբանել են  “Ottawa Citizen” եւ “Embassy Magazine” հայտնի թերթերը եւ “A-Channel” հեղինակավոր հեռուստաալիքը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ