28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քեմերոն Դիասը եւ Ջուդ Լոուն իրենց սիրավեպն էկրանից տեղափոխել են իրական կյանք

image_9180

Հոլիվուդյան դերասաններ Քեմերոն Դիասին եւ Ջուդ Լոուին, ովքեր սիրահար զույգ էին խաղում 2006-ի “Արձակուրդ` փոխանակմամբ” ֆիլմում, նկատել են Լոս Անջելեսի “Շատո Մարմոն” հյուրանոցում:

Ինչպես նշել է ականատեսը` Քեմերոնը, ով հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի, ինչպես նաեւ Փի Դիդդիի հետ, համբուրում էր Ջուդին` նախքան մոտակա ամառանոցային տնակ մտնելը:

Ըստ ասեկոսեների` սիրավեպն սկսվել է այն ժամանակ, երբ Գվինեթ Փելթրոուն Քեմերոնին իր հետ տարել է “Աննա Քրիստի” ներկայացումը դիտելու, որտեղ խաղում է բրիտանացի դերասանը:

Իրենք` դերասանները, առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները, սակայն Դիասը շարունակ կրկնում է, որ  տարիքն օգնում է իրեն զուգընկերներ գտնել եւ կյանքն ավելի ներդաշնակ դարձնել. “Կարծում եմ` տարիների ընթացքում մենք ավելի ենք գեղեցկանում,-խոստովանում է դերասանուհին,- մենք սկսում ենք հասկանալ` ինչ ենք ուզում, ավելի ենք ուժեղ ենք դառնում` թե ֆիզիկապես, թե հոգեպես”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ