28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենաերիտասարդ եւ ամենաավագ կին թեկնածուները նույն ընտրատարածքում, իսկ տղամարդի՞կ

image_9174

Հայաստանի թիվ 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված 180 թեկնածուների մեջ ամենաերիտասարդը 26-ամյա անկուսակցական Ռոման Խաչատրյանն է: Նա աշխատում է “Սեւան” ազգային պարկում որպես ավագ տեսուչ եւ առաջադրվել է Մարտունի քաղաքն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 24 ընտրատարածքում:

Տարիքով ամենաավագ թեկնածուն եւս տղամարդ  է` ՀՀՇ-ից թիվ 33 ընտրատարածքում առաջադրված “Փոկաս” ՍՊԸ հաշվապահ Շալիկո Զորյանն է: Նա 70 տարեկան է: Թիվ 33 ընտրատարածքն ընդգրկում է Գյումրի քաղաքի մի մասն ու տարածաշրջանի գյուղերը:

12 կին թեկնածուներից երիտասարդը մեր գործընկերն է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող 1980թ. ծնված Գոհար Վեզիրյանն է, ամենաավագ կին թեկնածուն` 1947 թ-ին ծնված ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն է: Հետաքրքիր է, որ երկուսն էլ առաջադրվել են թիվ 12 ընտրատարածքում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ