25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանում “բանտերի հեղափոխություն” է սպառնում

Վրաստանում բողոքի ցույցերի ալիք է բարձրացել` ի պաշտպանություն բանտարկյալների: Նրանց հարազատները փորձում են ներխուժել կալանավայրերի տարածքը եւ պահանջում են աշխատանքից հեռացնել կալանավայրերի ղեկավարներին: Իշխանությունները կարծում են, որ բանտերում տեղի ունեցող անկարգությունների ետեւում  նախկին չինովնիկներն են` նախագահ Միխեիլ Սաակաշվիլու  շրջապատից, եւ զգուշանում են, որ գործը կարող է ավարտվել բանտերի համընդհանուր բողոքի ակցիայով, գրում է “Коммерсанть”-ը:

Իրավիճակն ավելի սրվեց, երբ Կսանի բնակավայրի բանտում  շուրջ 2 հազար բանտարկյալներ հացադուլ հայտարարեցին` կարելով իրենց բերանները: Իսկ բանտարկյալների հարազատների հետ բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ բանտարկյալներից մեկը զանգահարել էր հորը եւ ասել, որ բանտի ղեկավարներն սպառնում են հատուկ նշանակման ջոկատներին բերել կալանավայրի ներս, որպեսզի բանտարկյալները դադարեցնեն հացադուլը: Բանտարկյալները պահանջում են բարեվալել իրենց պայմանները, անհապաղ հեռացնել ղեկավարությանը եւ մասնավորապես` բանտապետին: Նրանց հավանաբար ոգեշնչել է Ռուսթավիի բանտարկայլների “հաջողությունը”, որոնց հաջողվել է հեռացնել բանտապետին:

Բանտարկյալներից մեկի փաստաբանը նշել է, որ դա հավանաբար նախագահական հայացքներին հարող կուսակցության եւ ՆԳ նախկին ղեկավարության նախընտրական սադրանքներից է: ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան ժամանակին բանտերում գործակալների ընդհանուր ցանց էր ստեղծել, որը հնարավոր է, որ մինչ օրս գործի` հօգուտ նրա շահերի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ