24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողան-Օբամա հանդիպմանը քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր նախագիծը եւ ԼՂ հիմնախնդիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սեուլում կայացած հանդիպման ընթացքում, բացի մի շարք հարցերից, անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Էրդողանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է. “Ես խորհուրդ տվեցի, որ մենք խոսենք ադրբեջանցիների, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Հայաստանի հետ, քանի որ Մինսկի խմբի ջանքերն արդյունք չեն տալիս, եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը փակուղի է մտնում”:

Էրդողանը շոշափել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը` դժգոհելով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւի ընդունումից. “Պետք չէ քաղաքական գործիչներին դարձնել պատմաբաններ: Այդ բանաձեւերը չպետք է ամեն ապրիլ հայտնվեն,”-նշել է Էրդողանը:

Նա հավելել է նաեւ, որ Օբաման իրեն շնորհակալություն է հայտնել  կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի վարչապետը հանդիպումը կայացել է Սեուլում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ