23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանափոխություն պահանջողը` ընդդիմադիր է, չպահանջողը` չգիտեմ. Արամ Մանուկյանը չի պատրաստվում զիջել

“Ես խնդիր ունեմ ժողովրդից ստանալ քվե` աջակցելու այս իշխանություններից ազատվելու խնդրին: Այս չորս տարիների ընթացքում, որ ես պայքարել եմ հրապարակներում, ամենեւին մրցակից չէ, որ ունեցել եմ, ես ունեմ խնդիր` նպաստել իշխանափոխությանը”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով Արաբկիր համայքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ընդդիմության մի քանի թեկնածուների առաջադրման մասին հարցին:

Մասնավորապես, թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ական  Արտակ Սարգսյանի դեմ /”Սաս”-ի Արտակ/ Արամ Մանուկյանից բացի առաջադրվել են “Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը եւ անկուսակցական, “168 ժամ”-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Այստեղ առաջադրվել է նաեւ անկուսակցական Ալեքսան Մինասյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյոք ընդդիմադիր ընտրազանգավածի ձայները չի փոշիանա “Ժառանգության” եւ ՀԱԿ-ի` նույն ընտրատարածքում առաջադրման պարագայում, Արամ Մանուկյանը պատասխանեց.”Ընդդիմադիր լինում են իշխանությանը: Եթե մարդիկ կան, որ իշխանության փոփոխության կարիք ունեն, դրա մասին  պետք է հրապարակեն: Ես այդ ամենը հրապարակել եմ  իմ ողջ կենսագրության ընթացքում եւ շարունակում եմ այդ գործը: Ես գնում եմ աջակցություն ստանալու ժողովրդից, այդ խնդիրը լուծելու, իսկ թե մնացածները ինչ խնդիր են լուծում, ես չգիտեմ”:

Մեր ճշտող հարցին, թե այսուհանդերձ, ընդդիմության ձայները չեն փոշիանա, Արամ Մանուկյանը պատասխանեց.”Ձեր հարցին ես նուրբ պատասխանեցի` ընդդիմադիր լինում է իշխանափոխություն պահանջողը կամ չպահանջողը, Հայաստանում այդ վիճակն է: Իշխանափոխություն պահանջողը` ընդդիմադիր է, չպահանջողը` չգիտեմ”:

Նկատենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին, քանի որ այստեղ առաջադրված է նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: “Ժառանգությունը” փաստորեն զիջեց, մինչդեռ ՀԱԿ ներկայացուցիչների դիրքորոշումը սովորականի նման անզիջում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ