25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի կինը հաջողություններ է գրանցում մոդայի ասպարեզում

Դուբայում անց է կացվել Ռամզան Կադիրովի կնոջ` Մեդնիի հիմնադրած “Firdaws” մոդայի տան “Լեդի Չեչնիա” հավաքածուի ցուցադրությունը, տեղեկացնում է “AFP”-ը:

Այս ցուցադրությունը 2009-ին հիմնված մոդայի տան առաջին ցուցադրությունն է եղել Չեչնիայի սահմաններից դուրս: Մեդնի Կադիրովան նշել է, որ սա “աշխարհը գրավելու` Մերձավոր Արեւելքի նորաձեւության առաջին քայլն էր”:

Ընդհանուր առմամբ Դուբայում ցուցադրվել են  ամենօրյա եւ երեկոյան 70 զգեստներ` ներառյալ մուսուլմանական ավանդույթներին համապատասխան հարսանեկան զգեստներ: Հավաքածուի հեղինակներն են չեչնիացի դիզայներներ Զարիմա Յախաեւան եւ Զաուր Մամեդովը:

Ներկա դրությամբ “Firdaws”-ի հագուստ կարելի է ձեռք բերել միայն Գրոզնու էլիտար խանութներից, սակայն հետագայում այն նախատեսում է խանութներ բացել նաեւ այլ երկրներում, այդ թվում` ԱՄԷ-ում: Բացի այդ, առաջիկայում ծրագրված է հավաքածուի ցուցադրությունը Սաուդյան Արաբիայում:

2011-ին “Firdaws”-ը Մոսկվայում “Գրան Պրի” է ստացել միջազգային մրցույթում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ