24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիրը առանձնացրեց երրորդ նախագահին` առաջինից ու երկրորդից

՛՛Ցուցակների կազմման տեխնիկական աշխատանքը բավական աշխատատար էր, հիմա երեւի կսկսվի ավելի ակտիվ քարոզչություն՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը:

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանությունները օգտագործում են իրենց լծակները, սակայն դա պետք է չափի սահմաններում լինի, եւ բնականաբար մյուս ուժերը դա հաշվի առնելով են գնում ընտրությունների:

՛՛Մենք ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ իշխանությունը սկսել է կիրառել իր ռեսուրսները, պարզապես իրենց քարոզները ներկայացվում են իբրեւ պետական հարցերի քննարկում, իսկ բարեգործության տակ գնում է ընտրակաշառք տալու երեւույթը՛՛,- կարծիք հայտնեց Արմեն Առաքելյանը՝ հավելելով, որ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-՛՛Ժառանգություն՛՛ դաշինքի հիմնական մրցակիցը Հանրապետական կուսակցությունն է:

Ընդդիմադիր բանախոսի համոզմամբ՝ հանրապետականները ընտրակեղծիքների լավ մշակված մեխանիզմներ ու տեխնոլոգիաներ ունեն:

Ասուլիսի մյուս բանախոսի՝ հանրապետական Արտակ Դավթյանի այն դիտարկմանը՝ արդյոք ՛՛Ազատ դեմոկրատները՛ չեն հանդիսանում ՀՀՇ-ի ժառանգությունը, Արմեն Առաքելյանը, ով ՀԱԿ-ը լքողներից է, հակադարձեց, որ ինքը ՀՀՇ-ի հետ էլ կապ չունի եւ հավելեց.

“ՀՀԿ-ն շարունակողն է ՀՀՇ-ի ժառանգությունը, պարզապես երրորդ նախագահն է իր գործելաոճով տարբերվում առաջին եւ երկրորդ նախագահներից՛՛, – կարծիք հայտնեց ընդդիմադիր բանախոսը:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը ողջունեց ՛՛Ժառանգության՛՛ եւ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ համագործակցությունը, որն իր կարծիքով՝ ինչ-որ տեղ աննախադեպ քայլ էր: Նա նշեց, որ ներկայումս քաղաքական դաշտում հարաբերական անդորր է, որն “մեծ փոթորկից առաջ է լինում”:

՛՛ Կուսակցությունները պատրաստվում են առաջիկա ճակատամարտին՝ ընտրություններին: Իհարկե քննադատությունն իր տեղը պետք է ունենա, սակայն կարեւորում եմ քաղաքական ուժերի միջեւ քաղաքակիրթ երկխոսության ձեւավորումը՛՛,- ընդգծեց Արտակ Դավթյանը՝ շնորհակալություն հայտնելով ընդդիմադիր բանախոսից այն բանի համար, որ վերջինս գնահատեց երրորդ նախագահի տարբերությունը մնացած նախագահներից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ