19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ի “տրյուկը” կարծես թե հաջողվում է

ԲՀԿ դիրքորոշումը անհասկանալի է, ակնհայտ գնում է ժողովրդին խաբելու երեւույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը:

Նրա խոսքով՝ “բարգավաճականները” հինգ տարի լինելով իշխանություն ու օգտվելով իշխանության բարիքներից, չեն ուզում իրեց վրա պատասխանատվություն վերցնել ու ամբողջ պատասխանատվությունը ուզում են գցել ՀՀԿ վրա:

՛՛ ԲՀԿ-ի հիմնական խաղը դրա վրա է գնում` քննադատել հանրապետականներին, եւ կարծես թե այդ տրյուկը նրանց հաջողվում է: Ընդունել են կեցվածք, ասես ընդդիմադիրից ընդդիմադիր են:

Այս պահին ՀՀԿ-ն ավելի բարոյական տեսանկյունից է հանդես գալիս, քանի որ չի փորձում խուսափել պատասխանատվությունից,  իսկ մյուսները օգտվելով իշխանության բարիքներից, ընդունել են խիստ ընդդիմադիր կեցվածք՛՛,- ասաց Արմեն Առաքելյանը:

Անդրադառնալով ՕԵԿ-ին, բանախոսն այսպես ասաց. ՛՛ՕԵԿ-ի մասին չեմ էլ ուզում խոսել, նրանք ակումբային մակարդակով Հանարապետականի կցորդն են, այլ ոչ նորմալ լուրջ կուսակցություն, ՕԵԿ-ը դուստր ձեռնարկություն է, բնական է ՀՀԿ-ն պիտի գովի նրանց՛՛:

՛՛ Եվ լավ եւ վատ ցուցանիշները մերն են եղել, մենք պատասխանատվությունից չենք փախչում: Եկեք ձեռնպահ մնանք այն քաղաքական ուժերին գնահատականներ տալուց, որոնց ներկայացուցիչները բացակայում են, քանի որ հնչեցվում են քննադատական խոսքեր, բայց չենք լսում դրանց պատասխանները՛՛,- ընդդիմախոսին խորհուրդ տվեց հանրապետական Արտակ Դավթյանը:

Նա նշեց, որ իր կանխատեսմամբ՝ խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը կունենա մեծամասնություն:

՛՛Ես ափսոսելու եմ, որ նոր խորհրդարանում չտեսնեմ ՛՛Ժառանգության՛՛ այն պատգամավորներին, որոնք ակտիվ գործել են ԱԺ-ում՛՛,- եզրափակեց Արտակ Դավթյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ