19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի՞ց է կախված սեքսուալ համատեղելիությունը

Միայն էրոտիկ պատմվածքներում է, որ լայնաթիկունք հերոսը առանց խոսքի հասկանում է, թե ինչ է պետք զուգընկերուհուն և ստիպում նրան այրվել կրքից: Իրական կյանքում ամեն ինչ մի փոքր այլ է: Ինչի՞ց է կախված զույգերի սեքսուալ համատեղելիությունը: Ինչպես պնդում են մասնագետները, մեր սեքսուալ խնդիրների 80 տոկոսը հոգեբանական են, հետևաբար, դրանք կարելի է ուղղել:

Սիրիր ինձ.

Շատ կանայք դժգոհում են ոչ թե սեքսի որակից կամ զուգընկերոջ տեխնիկայից, այլ սեքսի ընթացքում էմոցիաների պակասից: Տղամարդու համար սեքսը բավարարվելու միջոց է, կնոջ համար` էմոցիաների աղբյուր, սեր ի վերջո: Եվ հազվադեպ են կանայք հաճույք ստանում սեքսից մարդու հետ, ով էմոցիաներ չի ցույց տալիս:

Նույնիսկ այն զույգերի մոտ, որոնց միջև զգացմունքներ կան, կարող են խնդիրներ առաջանալ էմոցիոնալ ֆոնի վրա: Դա լինում է այն դեպքերում, երբ տղամարդն արագ սեքս է ուզում և անցնում է գործի անգամ առանց որևէ քնքուշ խոսքի: Նման դեպքում կինն իրեն օգտագործված է զգում:

Շուտ է.

Դուք գիշերային մարդ եք, նա` ցերեկային: Դուք սիրում եք գիշերային երեկույթներն ընկերների հետ, իսկ ահա նա սիրում է սեքսը վաղ առավոտյան: Մասնագետները նշում են, որ ոչ մի վատ բան չկա նրանում, որ զույգերից մեկը առվոտյան սեքս է ուզում, մյուսը` երեկոյան: Եթե մնացած բոլոր հարցերում զուգընկերը ձեզ հարմար է, ապա այդ հարցում կարելի է կոմպրոմիսի գնալ: Անհրաժեշտ է հարմարվել մեկը մյուսի գրաֆիկին և ամեն ինչ շատ լավ կլինի:

Դու ես եմ, ես դու եմ.

Իրական խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, եթե ձեր զուգընկերը անկողնում սիրում է քնքշություններ, իսկ դուք ցանկանում եք, որ ձեզ կապեն ու շատ կոպիտ սեքս անեն: Սակայն եթե ձեր զուգընկերը ձեր սպասելիքները չի արդարացրել, մի հուսահատվեք: Մարդիկ կարղանում են լեզու գտնել խոսքի միջոցով: Պարզապես ասեք նրան, թե ինչպիսի սեքս եք ուզում:

Իսկ եթե ոչ մի կերպ չեք կարողանում սեռական համատեղելիություն գտնել ձեր զուգընկերոջ հետ, բայց չեք էլ ուզում բաժանվել նրանից, քանի որ սիրում եք, դիմեք մասնագետի օգնությանը: Նա անպայման ճիշտ խորհուրդ կտա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ