19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի նամակին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պատասխան կտրվի. ԱԺ փոխնախագահ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը կուսումնասիրվի:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ ստացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմումը` ուղղված ԱԺ նախագահին: Շարմազանովն ասաց, թե համապատասխան վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել նամակը:

Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովի խոսքով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում գրավոր պատասխան կտրվի:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նամակ է հղել ԱԺ նախագահին, որտեղ խնդրում է պարզաբանել, թե ինչու 4-րդ գումարման ԱԺ նիստերի բոլոր տասը հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիին  բացակայած պատգամավոր Սամվել Ալեքսանյանը չի զրկվել մանդատից եւ ինչ հիմքերով են նրա բացակայությունները համարվել հարգելի:

Նկատենք, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Փաշինյանն ու Ալեքսանյանը կպայքարեն մանդատի համար:

Հավելենք, որ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական  պատվիրակությունը մարտի 26-ին մեկնել է Ալմաթի` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության  միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի մարտի 27-ին կայանալիք նիստին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ