23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ասա, ասեմ` ախպեր ջան …

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում  պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները քննարկում են 2013 թվականի պետական բյուջեից էկոնոմիկայի ոլորտին հատկացումները:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի կողմից բյուջեի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանին հատկապես ակտիվ էր ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինս զբոսաշրջության ծավալների շուրջ հարց ուղղեց նախարարին եւ արձանագրեց,  որ թեեւ տարին չի ավարտվել, բայց բոլոր հաշվարկներով` Նովրուզ Բայրամով էլ հաշված, զբոսաշրջության ծավալները նվազել են:

Ի պատասխան Տիգրան Դավթյանն արձագանքեց, թե չնայած առաջին եռամսյակում անկում է նկատվել, բայց առաջին կիսամյակի տվյալներով ունենք 6 տոկսոսի աճ ոլորտում:

Հրանտ Բագրատյանը շարունակեց առարկել , ինչին միջամտեց նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը` հորդորելով Հրանտ Բագրատյանին տեղավորվել` հարց-պատասխան, ռեգլամենտի շրջանակներում:

“Ասեք, ախպեր ջան, ոնց անեմ”,-տեղից արձագանքեց Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանի “ախպեր ջան”-ին Վարդան Այվազյանն էլ “ախպեր ջան”-ով պատասխանեց ու նշեց.”Ասա ախպեր ջան, ասեմ` երեք րոպե խոսում եք, մեկ րոպե արձագանքում”:

Հրանտ Բագրատյանն առարկեց, թե իր ժամացույցով երկու րոպե 40 վայրկյան տեւեց, ինչին Վարդան Այվազյանը պատասխանեց, թե.”Էդ ձեր ժամացույցով, սա շոու չի, ընդամենը հանձնաժողովի նիստ է”:

“Իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ, եթե ուզում եք ազատ ռեժիմով աշխատել, խնդիր չկա, եթե ուզում եք ռեգլամենտով աշխատել, բոլորի համար է”,-եզրափակեց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ