24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երվանդ Ղազանչյանը դեմ է քաղաքական գործիչների հասարակությանը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին թատրոնի խնդիրներին անդրադառնալ չցանկացավ ու նշեց, որ այսօր բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:

Տեղեկացրեց, որ որ այսօր երեկոյան տեղի կունենա “Արտավազդ” մրցանակաբաշխությունը, նաեւ ցանկություն հայտնեց վերականգնել “Բեմական խաչմերուկ” հաղորդաշարը:Թատերագետների միության նախագահը ցավով նշեց, որ թատրոնի դերասանները ներկայանում են սերիալներիում մարմնավորած հերոսների անուններով:

Երվանդ Ղազանչյանն անդրադարձավ նաեւ թատերագիտության խնդիրներին ու նշեց, որ ամեն մի “կիսաֆաբրիկատ” իրեն թատերագետ է համարում: Նրա համոզմամբ, այսօր իսկական քննադատական հոդվածներ չկան, երբ թատերագետը վերլուծում է ներկայացումը: “Իրական թատերագետը պետք է պրոֆեսիոնալ ներկայացնի իր կարծիքը, բայց վախենում են”,-նշեց  բանախոսը:

Ըստ Ղազանչյանի` Ղազանչյանը այսօր դրամատուրգիան որպես դպրոց չի կայանում, թեեւ կան մի քանի դրամատուրգներ, որոնց հետ Ղազանչյանն աշխատում է:

Բանախոսն ասաց, որ այսօր թատրոնին պակասում է ավելի գրագետ, քաղաքակիրթ հասարակությունը: “Թատրոնը հասարակության հայելին է, իսկ որպեսզի հասարակությունը ճիշտ կայանա, որպեսզի այս աստիճան չքաղաքականացվի , քաղաքականությունը չմտնի մեր տները, ես կուզենայի, որի սերը մի փոքր ավելանա”,-նշեց նա ու հավելեց, որ կցանկանար ոչ թե քաղաքական գործիչների հասարակություն ունենալ, այլ այնպիսի հասարակություն, որը տաղանդավոր մարդիկ է տվել:

Երվանդ Ղազանչյանը, այս ամենի հետ մեկտեղ, դրական միտում էլ է նկատում` հայ հասարակությունն այսօր թատրոն հաճախում է:

Ղազանչյանը չբացառեց, որ ժամկետից շուտ թողնի պաշտոնը եւ զբաղվի միայն թատրոնով:

“Այս տարեվերջին լրանում է իմ պաշտոնավարման հինգ տարին եւ շատ հնարավոր է , որ ես ժամկետից շուտ դուրս գամ: Թատրոնը շատ կարոտել եմ եւ ուզում եմ թատրոնով զբաղվել, առավել եւս, որ արտերկրից հրավերներ ունեմ ու ճիշտ չէ լինել արտերկրում եւ այստեղ զբաղեցնել նախագահի պաշտոնը”,-նշեց Երվանդ Ղազանչյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ