25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Միսս Հայաստան-2012”-ի մասնակիցների ընտրությունը մեծ աղմուկ է բարձրացրել. տարակուսանք, թե հումոր /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է “Միսս Հայաստան” մրցույթի “Facebook”-ի պաշտոնական էջը, “Միսս Հայաստան-2012″-ի մեկնարկը տեղի կունենա ապրիլի 10-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Սակայն մրցույթն արդեն իսկ մեծ աղմուկ է առաջացրել եւ թեժ քննարկումների առիթ է դարձել համացանցում տեղադրված տեսանյութի պատճառով, որը ներկայացնում է մրցույթի նախընտրական փուլի հեռուստաօրագիրը: Օգտատերերը տարբեր հումորներ են արել մասնակից աղջիկների արտաքին տվյալների վերաբերյալ:

Ինչեւէ, սա ընդամենը նախընտրական փուլ է, որին իրավունք ունեն մասնակցել բոլոր այն աղջիկները, որոնք դիմել են մասնակցության համար եւ համապատասխանում են մրցույթի չափանիշներին: Այս փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն եզրափակիչ փուլ, որից հետո միայն ժյուրին կընտրի նրանց, ովքեր կպայքարեն “Միսս Հայաստան” տիտղոսի  համար:

http://youtu.be/aGW_DKZUo8w

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ