20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջենիֆեր Լոպեսին հոգնեցրել են իր հարսանիքի մասին լուրերը

Լուրերն այն մասին, որ երեք անգամ բաժանված Ջենիֆեր Լոպեսը պատրաստ է կրկին իրեն կապել ամուսնական կապանքներով, այն էլ սիրեկանի հետ, ով իրենից փոքր է 18 տարով, անընդհատ հայտնվում են արևմտյան մամուլում:

Բոլորն այնքան են շտապում ամուսնացնել սիրահարներին, որ հանդեսներց մեկն անգամ գրել է Լոպեսի` իբրև արդեն իսկ կայացած հարսանիքի մասին, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվեց: Կրակին յուղ լցրեց Ռոբերտո Կավալլին, ով իր բլոգում գրել էր, որ պատրաստվում է Լոպեսի համար հարսանեկան զգեստ կարել: Սակայն հետո նա ջնջեց այդ գրառումը` նշելով, որ հակերներն էին գրել դա իր փոխարեն:

Միևնույն ժամանակ որքան էլ Ջենիֆեր Լոպեսը գովաբանում է իր սիրեկանին, նա ակնհայտորեն չի պատաստվում ամուսնանալ նրա հետ: Իր բլոգում Լոպեսը գրել է. “Ես շարունակում եմ լսել ինչ-որ բաներ մեր հարսանիքի մասին: Եվ կրկին բոլորը սխալվում են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ